Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու մանդատը երկարաձգվել է

BMG-ին Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունից հայտնել են, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու մանդատը երկարաձգվել է։

Բանն այն է, որ լեհ դիվանագետը Վրաստանում ԵՄ դեսպան էր նշանակվել 2022 թվականի սեպտեմբերին՝ 4-ամյա ժամկետով, հետևաբար` նրա մանդատի ժամկետը լրացել է 2026 թվականի աշնանը։

Հատկանշական է, որ մանդատի երկարաձգումն ավտոմատ կերպով ևս 4 տարով չի իրականացվում։ Քանի որ պաշտոնական իրավական որոշումը դեռ չի հրապարակայնացվել, դեռևս հայտնի չէ, թե ինչ ժամկետով Պավել Հերչինսկին կմնա որպես դեսպան Վրաստանում։

Հիշեցնենք, որ Պավել Հերչինսկուց առաջ Վրաստանում Եվրամիության դեսպանը շվեդ դիվանագետ Կառլ Հարցելն էր։ Նա այս պաշտոնը զբաղեցրեց 4 տարի՝ 2018 թվականից մինչև 2022 թվականի օգոստոսը։