Աբխազիայից և Ցխինվալիից շնորհավորում են Պուտինին

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների դե ֆակտո նախագահները շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ։ Պուտինն այսօր դարձավ 70 տարեկան:

Ցխինվալիի շրջանի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում խորը դրական փոփոխությունները կապված են Պուտինի նախագահության հետ:

«Ձեր պետական ​​տեսլականը, ջանքերը, նվիրվածությունն ու անխոնջ աշխատանքը հիմք են հանդիսանում Ռուսաստանի ձեռք բերած իսկապես տպավորիչ հաջողությունների՝ միջազգային ասպարեզում վերականգնելով իր առաջատարի կարգավիճակը»,- ​​նշել է Գագլոևը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին «2008 թվականի վճռական գործողությունների ագրեսորին (նկատի ունի Վրաստանին. խմբ) խաղաղություն պարտադրելու համար»։

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ասել է, որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանի բազմազգ ժողովուրդը արժանապատվորեն է արձագանքում համաշխարհային մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Նրա խոսքով, Պուտինը ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդներից է, ով վայելում է ռուս ժողովրդի անսպառ աջակցությունը։

«Աբխազիայի Հանրապետությունը միշտ երախտապարտ կլինի ձեզ աբխազա-ռուսական միջազգային համագործակցության մեջ անձնական մեծ ներդրման համար»,- գրել է Բժանիան։