Կվերականգնվեն Խոժոռնիի և մի քանի այլ գյուղերի ներքին ճանապարհները

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինը մրցույթ է հայտարարել 12 գյուղերում ճանապարհների և կամուրջների կառուցման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։

Քաղաքապետարանը նախատեսում է 153 հազար 966 լարիով գնել տեղական նշանակության մայրուղիների և կամուրջների շինարարական-վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունները։

Մրցույթ է հայտարարվել հետևյալ նախագծերի համար.

  • Սադխլո գյուղի և Խոժոռնի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում, ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլն 200 հազար լարի է,
  • Սադախլո գյուղում գոյություն ունեցող կամրջի վերականգնում, ծրագրի նախահաշվային արժեքը 150 հազար լարի է,
  • Ամբարովկա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 450 հազար լարի է,
  • Դամիա-Գեորարխի գյուղի հանրակրթական դպրոցի մուտքի ճանապարհի ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 350 հազար լարի է,
  • Շուլավերի գյուղի, այսպես կոչված Մ.Տ.Ս բնակավայրի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 700 հազար լարի է,
  • Մեծամուլա գյուղ տանող մուտքի ճանապարհի ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 400 հազար լարի է,
  • Ծերեթելի գյուղի նոր բնակավայրի ճանապարհի ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 650 հազար լարի է,
  • Սաիմերլո գյուղի փողոցների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 400 հազար լարի է,
  • Դիոկնիսի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում (ընդհանուր 2 փուլ), ծրագրի նախահաշվային արժեքը 850 հազար լարի է,
  • Քութլիարի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 500 հազար լարի է,
  • Լեժբադինի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 500 հազար լարի է։

Մառնեուլիի մունիցիպալիտետի կողմից 12 գյուղերում ճանապարհների և կամուրջների կառուցման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան հոկտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել իրենց մրցութային առաջարկները։