ԽՍՀՄ կազմից դուրս գալիս հանրապետությունները պետք է ետ վերադարձնեին «ռուսական հողերը». Պուտին

«Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել»։ Այս մասին «Ռոսսիյա 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԽՍՀՄ-ի ստեղծման ժամանակ ամրագրվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց ընթացակարգերի բացակայության պատճառով, հարց է ծագում այս կամ այն հանրապետության՝ Խորհրդային Միություն մտնելու և ռուսական հսկայական ավանդական, պատմական տարածքներ ստանալուց հետո այդ տարածքներով հանդերձ միությունից դուրս գալու վերաբերյալ», — նշել է Պուտինը:

Նրա խոսքով՝ ԽՄ կազմից դուրս գալիս հանրապետությունները պետք է ետ վերադարձնեին տարածքները, այլ ոչ թե «իրենց հետ քարշ տային ռուս ժողովրդի նվերները»:

Ավելի ուշ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի իր հարևաններից: