Լիսի լճի հարակից տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան բարձրությունից գահավիժել է ձորը։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը։ Ըստ նախնական տվյալների՝ Թբիլիսիից դեպի Լիսի ընթացող ավտոմեքենան, որում եղել է 6 մարդ, բարձրությունից ընկել է ձորը։ Մեկ վիրավոր տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց։
AMBEBI.GE-ի տեղեկություններով՝ զոհվածներն ամուսիններ Ալեքսանդրե Չխեիձեն և Նաթիա Ջանաձեն են, նաև Գվանցա Արևաձեն ու նրա ամուսին Նիկա Քութաթելաձեն և Մարիամ Քադագիձեն։