Եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 1-2-ը Վրաստանում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 3-ին Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևոտ եղանակ։

Գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ին կփչի հյուսիս-արևմտյան քամին։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։

Քարթլիում մինչև փետրվարի 3-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 3-ին տեղ-տեղ կդիտվի անձրև և քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում փետրվարի 1-2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է ձյուն և բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0,5 աստիճան։