ԵՄ բարձր մակարդակի տարածաշրջանային դեսպանների հանդիպում Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընթրել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵՄ պատվիրակության անդամների հետ, գրված է Վրաստանի կառավարության ֆեսյբուքյան էջում:

Նշված է, որ կառավարության ղեկավարը եվրոպացի դիվանագետների հետ ոչ պաշտոնական միջավայրում քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։

Ըստ տեղեկության՝ Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության կազմակերպած ԵՄ բարձր մակարդակի տարածաշրջանային դեսպանների հանդիպում է անցկացվում:

«Տարածաշրջանային դեսպանների հանդիպմանը մասնակցում են ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես նաև Թուրքիայում ու Ավստրիայում ԵՄ պատվիրակության ղեկավարները։

ԵՄ բարձր մակարդակի տարածաշրջանային դեսպանների հանդիպումներ են անցկացվում պարբերաբար, և դա կարևոր ֆորում է կոնկրետ տարածաշրջանի երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության քննարկման համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտոնական ընթրիքի ժամանակ ընդգծվել է, որ Վրաստանում դեսպանների հանդիպման անցկացումն ընդգծում է տարածաշրջանում Եվրամիության համար Վրաստանի նշանակությունը: Դրանց թվում՝ Վրաստանի՝ որպես ուժեղ դաշնակցի դերը եվրոպական և կենտրոնական ասիական երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։