ԵՄ-ն Վրաստանի կողքին է եվրաինտեգրման ճանապարհին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի 7-րդ նիստի անցկացմանը։

Բորելը գրում է, քանի որ Եվրոպական խորհուրդը հաստատել է Վրաստանի եվրոպական հեռանկարը, վրացական քաղաքական ուժերը պետք է օգտագործեն պատմական այս հնարավորությունը՝ առաջ շարժվելու Եվրամիության ճանապարհով։

«Երբ Եվրոպական խորհուրդը հաստատեց Վրաստանի պայծառ եվրոպական հեռանկարը, ես նախագահեցի ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի առաջին նիստը։ Վրաստանի քաղաքական ուժերը պետք է օգտագործեն այս պատմական հնարավորությունը՝ առաջ շարժվելու Եվրամիության ճանապարհով։ Եվրամիությունը պատրաստ է ձեր կողքին լինել այս ճանապարհի ողջ ընթացքում»,- գրում է Ջոզեֆ Բորելը։