Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Էլենե Խոշտարիային և բոլոր անարդարացիորեն կալանավորված քաղբանտարկյալներին։
«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում նրանց և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։ Մենք արդեն միջոցներ ենք ձեռնարկել և շարունակում ենք ուսումնասիրել Վրաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու ուղիներն ու տարբերակները՝ հաշվի առնելով մեր տեսած հսկայական ժողովրդավարական հետընթացը, և սա արդեն սկսվել է Բարձրագույն ներկայացուցչի հետ՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի միջոցով, ինչպես նաև հուլիսին արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպման ժամանակ։
Կայացված որոշումները ներառում են նաև լրացուցիչ տարբերակներ, որոնք մենք կարող ենք քննարկել՝ սկսած պատժամիջոցներից մինչև անվիզա ռեժիմի կասեցումը», — պատասխանել է Հիփերը լրագրողի հարցին Էլենե Խոշտարիայի կալանավորման վերաբերյալ։
Հիշեցնենք. «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշտարիան, սեպտեմբերի 14-ին Կալաձեի նախընտրական պաստառի վրա գրել էր «ռուսական երազանք»։ «Վրացական երազանք»-ի դիմումի հիման վրա Ներքին գործերի նախարարությունը նույն օրը հետաքննություն սկսեց, և սեպտեմբերի 15-ին Խոշտարիան ձերբակալվեց։