Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 17

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղի չիփսի արտադրամասում հրդեհ է բռնկվել: 

Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 18-ից նախատեսում է քննարկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը։

Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կանխարգելման միջոցառումների տեսակներին, հավանաբար, նոր միջոց կավելանա՝ տեղաշարժի սահմանափակում։

Տարեսկզբից սկսած` ինը ամիսների ընթացքում, Վրաստանի իշխանությունները մարդասիրական և փախստականի կարգավիճակ են տրամադրել 162 օտարերկրացու:

2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը պակասել է 2,6 լարիով։

2023 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Վրաստանում միայնակ ծնողի կարգավիճակ ունի 8 070 անձ։

2023 թվականի 3-րդ եռամսյակում Թբիլիսիում բնակարանների վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 13 տոկոսով։

2023 թվականի սեպտեմբերին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 28,9 մլն դոլար (այսօրվա փոխարժեքով՝ 76,5 մլն լարի):

Գորիի մունիցիպալիտետում մոտ 40 տարեկան տղամարդուն կացնով սպանել է իր հարազատ հայրը։

«Իմ լռության շրջանն ավարտվել է»,- այս խոսքով է սկսել իր ելույթը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի կողմից Սահմանադրությունը խախտելու փաստը։