Երեկվա օրը համառոտ. հունվարի 30

Վրաստանում կարմրուկով վարակման դեպքերի աճ է սպասվում:

Վրաց-ռուսական «Կազբեգի» մաքսակետից Ռուսաստանից ներմուծվող 20,91 տոննա կարտոֆիլը հետ է ուղարկվել:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (CPI) տվյալներով, 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Վրաստանի ցուցանիշը վատթարացել է 3 կետով։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում վեց ներքին ճանապարհ կասֆալտապատվի:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղի վարչական շենքը (գյուղապետարան) կվերանորոգվի:

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկության համաձայն՝ չեղարկվել է բեռնատարների համար Ռիկոթիի լեռնանցքում տեղաշարժի հատուկ ռեժիմը։