Երեկվա օրը համառոտ. փետրվարի 1

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրել կուսակցության արդեն նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեին։

Օրեր առաջ Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ութերորդ համագումարում միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։

Թբիլիսիի Դիդուբե թաղամասի Ծերեթելիի պողոտայի երթևեկելի մասի վերականգնման աշխատանքն ավարտվել է։

Ղրղզստանը միանում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին (Միջին միջանցք), որն անցնում է նաև Վրաստանով:

Վրաստանի ազգային հարկադիր կատարման բյուրոն ռուսամետ, ծայրահեղ աջ, բռնի գործողություններով հայտնի «Պահպանողական շարժում» կուսակցությանը, որը հասարակության մեջ հայտնի է «Ալտ-ինֆո» անունով, պահանջում է վճարել դատարանի նշանակած տուգանքը` 217 հազար 482 լարի։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին աշխարհի ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը:

Թբիլիսիում աղմուկի դետեկտորներ կտեղադրվեն: