Երևանը Թբիլիսիից անվտանգ է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին աշխարհի ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը, նշված է միջազգային հեղինակավոր NUMBEO վերլուծական տեղեկատվական ցանցում:

Ուշագրավ է, որ 2023 թվականի համեմատ Թբիլիսին բարելավել է իր դիրքերը. անցած տարի Թբիլիսին զբաղեցնում էր 43-րդ հորիզոնականը:

Հարևան Հայաստանի մայրաքաղաք Երևանն այս ցանկում 15-րդն է: Երևանը նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է 5 կետով. 2023 թվականին զբաղեցնում էր 20-րդ հորիզոնականը:

Ի դեպ, NUMBEO-ն աշխարհում մեծագույն համացանցային բազաներից մեկն է, որն ամբողջ աշխարհի մասշտաբով անվտանգության և հանցագործությունների մակարդակն է գնահատում՝ հիմնվելով օգտատերերի տեղեկատվությունների վրա։