Երեկվա օրը համառոտ. փետրվարի 28

Վրաստանում, հավանաբար, վառելիքը 10-15 թեթրիով կթանկանա, Business Press News լրատվականին ասել է նավթամթերքի վաճառքով զբաղվող «Սենտա օիլ» ընկերության հիմնադիր Զաալ Իակոբիձեն։

Մարտի 2-ից Թբիլիսիում լրացուցիչ երթուղիներով 18 մետրանոց ավտոբուսներ կերթևեկեն:

Ժնևում միջազգային բանակցությունների հարթակը կարևոր ձևաչափ է օկուպացիայի հետ կապված խնդիրների լուծման համար, և Վրաստանը կշարունակի ջանքերը Ժնևի միջազգային բանակցություններում:

2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳԵ) սահմանել է հանրակրթական դպրոցների I-XII դասարանցիների էքստեռն ձևով քննություն տալ ցանկացողների ծրագիրը, ցանկացողների գրանցման և քննությունների ժամկետները։

Վրաստանում մինչև մարտի 4-ը կպահպանվի առանց տեղումների եղանակը։ Տեղ-տեղ կփչի արևելյան քամին։

1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2.6562 լարի։