Երևանում բացվել է վրացական առաջին սուպերմարկետը

Երևանի մուտքի մոտ գտնվող «Մուլտի Մեջիք Մոլ» առևտրի նոր կենտրոնում բացվել է վրացական Goodwill սուպերմարկետը։ Հայաստանը երկրորդ երկիրն է Ղազախստանից հետո, որտեղ «Գուդվիլ» ընկերությունը մասնաճյուղ է բացել։

Ժամանակակից չափանիշներով հագեցած սուպերմարկետի դիզայնում հիմնական շեշտը դրված է վրացական տարրերի վրա։ Շենքի ներսի ճարտարապետական և գեղարվեստական ձևավորումը Թբիլիսիի տեսարաններով է, իսկ կամարները՝ թբիլիսյան պատշգամբների տեսքով։

Ապրիլի 28-ին Հայաստանում Վրաստանի առաջին սուպերմարկետի բացմանը ներկա է եղել նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Նշենք, որ Goodwill ընկերությունը Վրաստանի մանրածախ շուկայի առաջատար ապրանքանիշներից է 2004 թվականից։