Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն չկա. Վրաստանի ԱԽ

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ, երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հարցը քննարկվել է մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդի նիստին, որը գլխավորել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության տեղեկատվությամբ, խորհրդի նիստում ազգային անվտանգության համատեքստում քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին ստեղծված իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել երկրի տնտեսական անվտանգության առումով առկա ռիսկերին ու մարտահրավերներին:

Ըստ կառավարության վարչության տեղեկատվությամբ, նշվել է, որ Վրաստանի կառավարությունը առաջին օրվանից հետևում է հատուկ գործողությունների ծրագրին և որոշումներ է ընդունում իրադարձությունների զարգացմանը համապատասխան: