Ե՛վ փակման, և՛ բացման որոշումը միակողմանի է ընդունվել. ֆիննախարար

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և օդահաղորդակցության արգելքի չեղարկմանը, ասել է, որ և՛ փակման, և՛ բացման որոշումը միակողմանի է ընդունվել:

Նրա խոսքով, միջազգային մակարդակով Վրաստանի կողմից սահմանված կանոնակարգերի իրականացման հետ կապված հարցեր չկան։

«Այս առումով ինչ կարող եմ ասել` այն է, որ գործընկեր երկրների կողմից ներմուծման և արտահանման վերահսկողության տակ գտնվող մեքենաները չեն կարողանա գործել Վրաստանի տարածքում։

Ըստ այդմ՝ հայտնած մտահոգությունը հիմք չունի՝ ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանում ոչ նախկինում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում չեն լինելու կոնկրետ կարգավորումների իրականացման վերաբերյալ հարցեր, որոնք սահմանված են միջազգային մակարդակով»,- ասել է Խուցիշվիլին։

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթնրի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում այլ կերպ ընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարության գործողությունները։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։