Եվրախորհրդարանի դեբատները Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակի մասին

Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Վրաստանում գոյություն ունեցող քաղաքական զարգացումների մասին  զեկույցով է հանդես եկել արտաքին և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն նհերկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:

«Ցավոք սրտի, երկրում գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը վրդովմունք է  առաջացնում աճող բևեռացման պատճառով: Իրավիճակը ռիսկեր է ստեղծում Վրաստանի ժողովրդավարությանը: Այս պահին կարևոր է, որ բոլոր կուսակցություններն ամեն ինչ անեն՝ իրավիճակի դեէսկալացիայի նպատակով»,- հայտարարել է Ջոզեֆ Բորելը:

Բորելից հետո իրենց կարծիքներն են հայտնել եվրախորհրադարանի պատգամավորները: Առաջինը Դեվիդ Մակալիստերն է եղել, որը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ կազմած վեց կետից բաղկացած հարցերը, խոսել է դրանց իրականացման կարևորության մասին:

«Քաղաքական առաջնորդները կարճ ժամանակահատվածում պետք է կարողանան հաղթահարել այս քաղաքական ճգնաժամը՝ երկարաժամկետ հեռանկարով, ինչը ենթադրում է՝ ընտրական բարեփոխում, օրենքի գերակայություն և ատենակալների բարեփոխում»,- հայտարարել է Մակալիստերն ու հույս հայտնել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Վրաստանում քաղաքական երկխոսությունն առաջընթաց կունենա:

Շարլ Միշելին աջակցություն է հայտնել «սոցիալ-դեմոկրատների» անդամ Սվեն Միքսերը, իսկ քաղաքական առաջնորդներին կոչ է արել ներգրավվել խորհրդարանական աշխատանքին ու սառը դատողությամբ լուծել գոյություն ունեցող ճգնաժամը:

«Կոչ եմ անում  իմ բոլոր գործընկերներին, ազդեցություն գործել մեր վրաց բարեկամների վրա ու վստահեցնել, որ ներգրավվեն ժողովրդավարական քաղաքական գործընթացում»,- ասել է Սվեն Միքսերը:

Եվրապատգամավոր Մարետա Գրիգորավան հիշել է նախորդ տարվա համաձայնությունն ու խոսել Նիկա Մելիայի ու Գիորգի Ռուռուայի կալանավորման  մասին:

Քննադատական գնահատական է ունեցել եվրապատգամավոր Անա Ֆոիգան, որը հայտարարել է, որ Վրաստանից 2019 թվականից հետո «շատ վատ նորություններ են լսում»։

Բոլոր մնացած եվրապատգամավորներն իրենց հերթին  խորը վրդովմունք են հայտնել, հիմնականում  շեշտը դրել են նախորդ տարվա մարտի ութի համաձայնագրի վրա, որը ոչ միայն չի իրականացվել, այլև դրանից հետո երկրում ավելի է վատթարացել իրավիճակը:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։