Կորոնավիրուսի տվյալները Վրաստանում․ մարտի 10

Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 513 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 273 650 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է  22 127 թեստավորում, որից 14 103-ը հակամարմինների թեստով, 8 024 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 96 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 267 111 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 613:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.32 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.50  %, վերջին 7 օրվանը՝ 1.83%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

Թբիլիսի — 264
Աջարիա — 30
Իմերեթի — 88
Քվեմո Քարթլի — 15
Շիդա Քարթլի —44
Գուրիա — 15
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 26
Կախեթի — 16
Մցխեթա Մթիանեթի — 7
Սամցխե-Ջավախեթի — 3
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 5: