«Եվրո պարկ»-ը դադարեցնում է գործունեությունը

Թբիլիսիի «Եվրո պարկ» լողավազանային համալիրը դադարեցնում է գործունեությունը, տեղեկությունը հաստատել են «Եվրո պարկ»-ից:

«Տեղեկացնում ենք, որ, ցավոք, Թբիլիսիի «Եվրո պարկ»-ն այլևս չի գործի: Շնորհակալություն մեր յուրաքանչյուր այցելուին երկար տարիների և անմոռանալի հիշողությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

BusinessPressNews-ի տեղեկություններով, «Եվրո պարկի» փակման պատճառը լողավազանային համալիրի շրջակայքում ընթացող շինարարությունն է, որ վնաս է հասցրել լողավազանի ենթակառուցվածքին։

«Եվրո պարկ»-ը գտնվում է Դիդուբե թաղամասում, այն բացվել է 2007 թվականին: