Եվրոպամետ ցույցերի 236-րդ օրը

Եվրոպամետ բողոքի ակցիայի 236-րդ օրը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցավ հանրահավաք։

Երթևեկությունը Ռուսթավելիում խափանվել էր։

Բողոքի ակցիան լուսաբանել է նաև Հանրային հեռուստատեսությունը («Պիրվելի արխի»)։

Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջներն անփոփոխ են. պետք է նշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ, և ազատ արձակվեն բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալվածները։