Ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 36,45%

Ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանի ամբողջ տարածքում ընտրողների մասնակցությունը կազմել է 36,45%:

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ խոսնակ Անա Միքելաձեն՝ մինչ այժմ քվեարկել է 1 279 947 ընտրող:

«Ամենաբարձր ակտիվությունը 49,5%-ն է՝ Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում, իսկ ամենացածրը` Քվեմո Քարթլիում` 33,9%», — ասել է Անա Միքելաձեն:

ԿԸՀ խոսնակը կոչ արեց ընտրողներին ակտիվ լինել, քանի որ քվեարկության գործընթացի ավարտին մնացել է 4 ժամից պակաս ժամանակ:

Ըստ ԿԸՀ-ի՝ Թբիլիսիում 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմում է 34,2%: