Ժնևյան ձևաչափը պետք է փոխվի. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Ժնևյան ձևաչափը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Ժնևի միջազգային ձևաչափը պետք է փոխարինվի բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական երկխոսությամբ: Մենք չենք կարող լուծել մեր խնդիրը այն ձևաչափով, որը ուղղված է միայն տեխնիկական հարցերին», -ասել է երկրի ղեկավարը:

Հատկանշական է, որ Զուրաբիշվիլին հայաստանյան այցի ընթացքում ևս քննադատել էր Ժնևյան ձևաչափը: Վրաստանի նախագահը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ժնևյան ձևաչափը և Մինսկի խումբը չունեն այն քաղաքական մակարդակը, որոնց որոշումները կարող են շրջադարձային լինել: