Ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել. Վրաստանում Գերմանիայի դեսպան

Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրված է գերմանական դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

«Չնայած լարված պայքարին, Վրաստանում ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել: Շնորհավորում ենք ապագա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Համոզված եմ՝ բոլոր քաղաքական ուժերը կճանաչեն ընտրությունների արդյունքները և Վրաստանը կշարունակի իր եվրոպական ճանապարհը», — գրված է հայտարարության մեջ:

Մինչ այդ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Նշենք նաև, որ ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն ստացել է ընտրողների ձայների 40.48 տոկոսը (780 633 ընտրող), իսկ Սալոմե Զուրաբիշվիլին՝ 59.52 տոկոսը (1 147 627 ընտրող)։