ՌԴ պետդումայում և դաշնային խորհրդում գոհ են Զուրաբիշվիլիի ընտրվելու փաստից

Ռուսաստանի Դաշնության պետդումայում և դաշնային խորհրդում հիմնականում դրական են գնահատում Վրաստանում անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նախագահ ընտրվելը:

Մոսկվայի արտաքին կապերի համար պատասխանատու խորհրդարանական հանձնաժողովներում գտնում են, որ Զուրաբիշվիլիի հաղթանակը վրաստանյան ընտրություններում ՌԴ-ի համար ամենաընդունելի արդյունքն է: Նրանք հույս ունեն, որ նոր նախագահի օրոք Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները բարելավվելու են: