Զուգդիդիում ավտոմեքենան մտել է դեղատուն

Լուսանկարը՝ netgazeti.ge

Զուգդիդիում ավտոմեքենան բախվել է GPC դեղատանը: Այժմ տեղում աշխատում են իրավապահները, փաստի առիթով հետաքննությունը նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։

Տուժածներ չկան։ Նախնական տվյալներով՝ մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ղեկը չի կարողացել ենթարկել իրեն։ Կոտրվել են դեղատան ապակիները, մեքենան հայտնվել է դեղատան ներսում։ 

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր