Զուրաբ Պատարաձեն` Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահի թեկնածու

«Վրացական երազանք» կուսակցությունը Զուրաբ Պատարաձեին առաջադրել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահի թեկնածու։ Այս առաջադրման մասին հայտարարվել է նախագահի նստավայրում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Նրա [Զուրաբ Պատարաձեի] անունը կապված է տարածաշրջանում մի շարք կարևոր և հաջողված նախագծերի իրականացման հետ», — ասել է Միխեիլ Կղավելաշվիլին, որը 2024 թվականի վերջին ընտրվեց Վրաստանի նախագահ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Պատարաձեն «տարիների ընթացքում մեծ հաջողությամբ ղեկավարել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը».

«Զուրաբ Պատարաձեի նախագահության օրոք դրվել են բազմաթիվ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի հիմքերը»։

Զուրաբ Պատարաձեն տարիներ առաջ՝ 2016 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի հուլիսը, զբաղեցրել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը։ Նրան այս պաշտոնում փոխարինել է Թորնիկե Ռիժվաձեն, որը հրաժարական է տվել 2025 թվականի ապրիլին։