PSP-ի «Թռչունները չեն մոռանում թռչել» արշավը արժանացել է երկու մրցանակի աշխարհի ամենահեղինակավոր ստեղծագործական CLIO մրցանակաբաշխությունում. արծաթե՝ կինոռեժիսուրայի համար և բրոնզե՝ ստեղծագործական տաղանդի համար։
CLIO մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1959 թվականին՝ ամբողջ աշխարհում ստեղծագործական նվաճումները գնահատելու նպատակով։ 60 տարի շարունակ CLIO մրցանակաբաշխությունը կամ պարզապես Clios-ը, գովազդի ոլորտում ամենամյա մրցանակաբաշխություն է, որը գնահատում է ստեղծագործական գերազանցությունը և նորարարությունը հաղորդակցության և դիզայնի ոլորտում։ Թեկնածուներին գնահատում է աշխարհի տարբեր երկրներից գովազդի մասնագետներից բաղկացած ժյուրին։
PSP ընկերության «Թռչունները չեն մոռանում թռչել» արշավը ճանաչվել է մի շարք միջազգային ստեղծագործական փառատոներում: