Առաջիկա օրերին Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +31, +33 աստիճան։
Արևմտյան Վրաստանում հիմնականում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +26, +28 աստիճան։
Արևելյան Վրաստանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +27, +29 աստիճան։