Զուրաբիշվիլին մասնակցել է Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը:

Ըստ նախագահի աշխատակազմի տեղեկատվության, Վրաստանի ղեկավարը մասնակցել է Ուկրաինայի Գերագույն ռադայում անցկացված հանդիսավոր նիստին, որտեղ Ուկրաինայի նորընտիր նախագահը Ուկրաինայի ժողովրդի առջև երդում է տվել:

Զուրաբիշվիլին Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գելա Դումբաձեի ուղեկցությամբ մասնակցել է նաև Ուկրաինայի նորընտիր նախագահի անունից՝ ի պատիվ Ուկրաինա ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին:

Վրաստանի նախագահը Ուկրաինա այցի շրջանակներում կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, անդրադարձել վրաց-ուկրաինական հարաբերություններին։