Աննախադեպ ակցիա Թբիլիսիում. քաղաքում արձաններին դիմակներ են հագցվել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տարբեր թաղամասերում գտնվող հուշարձանների մեծ մասին բժշկական դիմակներ են հագցվել:

Թե որն է այս գործողության նպատակը, կամ ովքեր են դրա կազմակերպիչները, այս պահին հայտնի չէ: Սոցիալական ցանցերում տարածված տարբերակներից մեկի համաձայն՝ ակցիայի կազմակերպիչներն այս կերպ ցանկանում են ուշադրության կենտրոնում պահել օդի աղտոտման խնդիրները:

Քաղաքապետարանը նույնպես տեղեկացված չէ ակցիայից:

Հուշարձաններին դիմակներ են հագցվում երեկ ուշ գիշերվանից:

Թողնել պատասխան