Սունելիների և այլ համեմունքների մատակարարումը տեղի կունենա նոր կարգով

Վրաստանի կառավարության որոշմամբ, վրացական շուկայում սունելիների և այլ համեմունքների արտադրության և մշակման հետ կապված ժամանակավոր վերահսկողական աշխատանքներ կիրականացվեն:

Ըստ սննդի ազգային գործակալության, վերահսկողական աշխատանքներ կիրականացվեն ոչ ավել, քան 2 տարի ժամկետով:

Նոր կանոնների համաձայն.

արգելվում է ֆիզիկական անձանց կողմից (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) համեմունքների մշակումը կամ վաճառումը

ֆիզիկական անձանց կողմից համեմունքների իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաճախորդի ներկայությամբ են այն մշակում — աղում

բիզնես-օպերատորի կողմից արտադրված կամ վերամշակված համեմունքները շուկայում կարող են տեղակայվել միայն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված մակնշման պահանջների տեսքով:

Նշենք, որ 2017 թ. սննդի ազգային գործակալության կողմից կատարված լաբորատոր հետազոտության ժամանակ՝ 187 նմուշներից 33-ի դեպքում (18 տոկոս) հայտնաբերվել է քիմիական պարունակություն:

Թողնել պատասխան