Աշակերտներին բանակում ծառայելու մոտիվացման նպատակով դպրոցներում դասախոսություն կանցկացնեն զինվորականները. Իզորիա

Բանակում ծառայելու շահագրգռվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 2018 թվականից դպրոցներում ծրագրվում է զինվորականների կողմից բաց դասախոսություններ անցկացնել և ընդհանուր դասագիրք կազմել: Այս մասին «Պալիտրանյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Նրա խոսքերով՝ խնդիրը համընդհանուր է և այն լուծելու համար համակարգված աշխատանք է պահանջվում տարբեր գերատեսչություների միջև.

«Քաղաքացին պետք է գիտակցի պետության առջև ունեցած պատասխանատվությունը և դա միայն պաշտպանության նախարարության անելիքը չէ: Շատ կարևոր է դպրոցական հասակից երեխայի մեջ բարձրացնել շահագրգռվածությունը, ինչի համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն ապահովել,-ասել է Իզորիան՝ կարևորելով կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը,-Մենք արդեն իսկ  ունենք կոնկրետ ծրագրեր, օրինակ ընդհանուր դասագրքի կազմում և զինվորականների կողմից բաց դասախոսությունների անցկացում, ինչը կավելացնի երեխաների հետաքրքրությունն ու մոտիվացիան դեպի ծառայություն»:

Թողնել պատասխան