Առաջին դասարանցիների գրանցումն ընթացքի մեջ է

Մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման գործընթացը: Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ գրանցումն անցնելու է երեք փուլով:

Ապրիլի 10-24-ը դպրոցներում առաջինը գրանցում կանցնեն այն մասնակիցները, որոնց եղբայրները կամ քույրերը հաճախում են տվյալ դպրոց, ում ծնողներն աշխատում են տվյալ դպրոցում, ինչպես նաև այն դեպքում, երբ առաջին դասարան են ընդունվում մեկ ընտանիքի երկու կամ ավելի երեխա: Առաջին փուլով փաստաթղթերի ընդունումը դպրոցներում կտևի ապրիլի 25-ից մայիսի 5-ը:

Երկրորդ փուլը համընդհանուր էլեկտրոնային գրանցումն է, մայիսի 8-ից հունիսի 1-ը: Գրանցումը կկատարվի կրթության կառավարման ինֆորմացիոն համակարգի WWW.EMIS.GE կայքում: Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ չեղարկվում է:

Երրորդ փուլը ներառում է հունիսի 19-30-ը:

2017-2018 ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15-ին:

Թողնել պատասխան