ԶԼՄ-ները 5 տարի անց. սեմինար՝ գործող և ապագա լրագրողների համար

social media tree blue

Եվրամիության և Արևելյան գործընկերության՝ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում գործնական սեմինար կանցկացվի՝ լրագրողների և մասնագիտացված բուհերի ուսանողների համար: «Ինչպիսին կլինեն լրատվամիջոցները 5 տարի անց» թեմայով սեմինարն անց է կացվելու նոյեմբերի 24-ին: Հանդիպումը վարելու է Ուկրաինայից մեդիա-փորձագետ և մեդիա ծրագրերի համակարգող Անդրեյ Կուլակովը (Ինտերնյուզ Ուկրաինա):

«Տեղեկատվական տեխնոլոգիաները փոխում են կյանքը մեր շուրջը: Հրավիրում ենք լրագրողներին, խմբագիրներին, թղթակիցներին պրոֆեսիոնալ երկխոսության և փորձի փոխանակման»,-գրված է «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի հաղորդագրության մեջ: Հանդիպմանը քննարկվելու են հետեւյալ թեմաները.

  • ԶԼՄ-ների հետագա զարգացում, հաջողակ մոդել
  • Ապագա ԶԼՄ-ների լավագույն օրինակներ
  • Ինչպես գրավել թվային դարաշրջանի լսարանը
  • Նոր հարթակներ և նոր մեդիա-տեխնոլոգիաներ

Հանդիպման թեման ռուսերենն է:

Նյութի աղբյուրը՝ Newsgeorgia.ge

Թողնել պատասխան