«Թամազ Մեճիաուրին` միասնական Վրաստանի համար»

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամազ Մեճիաուրին, ով քննադատում է Վրաստանի` եվրոպամետ ուղղությունը, հայտարարել է նոր քաղաքական կուսակցության հիմնադրման մասին:

«Թամազ Մեճիաուրին` միասնական Վրաստանի համար» անունով կուսակցությունը մասնակցելու է այս տարվա հոկտեմբերին կայանալիք Խորհրդրանական ընտրություններին. «Մենք արդեն հայտ ենք ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և կմասնակցենք ընտրություններին» ,- ասել է պատգամավորը:

скачанные файлы (1)Կուսակցության կազմում են սկանդալային լրագրող Լալի Մորոշկինան, ով նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասին պատմող աղմուկ հանած գրքի հեղինակն է: «Ես նախագահ եմ և աշխարհի չեմպիոն» անունով գիրքը հրատարակվել էր դեռեւս 2009 թվականին, վերահրատարակվել օրեր առաջ և ներկայացվել Մոսկվայում: Մորոշկինան մինչ այս աշխատել է ինչպես Սահակաշվիլիի, այնպես նաեւ նոր կառավարության աշխատակազմում: Սահակաշվիլիի օրոք նա Հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարի տեղակալի պաշտոնում էր, իսկ նոր իշխանության օրոք63583 դարձավ Պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավարի խորհրդական և ապա հեռացվեց պաշտոնից` քրեակատարողկան համակարգի քննադատության պատճառով:

Նոր կուսակցության շարքերն են համալրել նաև կոմպոզիտոր Ջեմալ Սեփիաշվիլին և Վրացական երազանքի նախկին ներկայացուցիչ Դավիթ Փացացիան: Ինչ վերաբերում է Մեճիարուրիին, ապա նա «Վրացական երազնաքը» լքել էր մայիսի վերջին, սակայն պահպանել Խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը` մնալով խորհրդարանական մեծամասնության կազմում: Մեճիաուրին մեկ անգամ չէ, որ քննադատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտող քաղաքական գործիչներին: նրա կարծիքով` Վրաստանը պետք է հարաբերությունները բարելավի Ռուսաստանի հետ: Մեճիաուրին Իվանիշվիլիի համակուրսեցին է և 2012-ին կոալիցիայի ցուցակում է հայտնվել հենց նրա անձնական նախաձեռնությամբ:

Թողնել պատասխան