Իլիա 2-րդի առողջական խնդիրները կրկին օրակարգում են

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը դեկտեմբերի 27-ին հետազոտություն է անցել Փրիդոն Թոդուայի անվան բժշկական կենտրոնում: 

Վրաստանի պատրիարքարանի առողջապահության վարչության ղեկավարի տեղակալ, պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի տեղեկատվության համաձայն, Իլիա 2-րդն արդեն լքել է բժշկական կենտրոնը: Նրա  խոսքերով, պատրիարքին անհանգստացրել է լեղապարկի բորբոքումը։ Կաթողիկոսը հիվանդանոց տեղափոխվել  է հետազոտություն իրականացնելու նպատակով: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

«Հետազոտության արդյունքում պարզվեց, որ բորբոքված է պատրիարքի լեղապարկը: Կշարունակենք արդյոք նույն բուժումը, թե՝ ոչ, պարզ կլինի հետազոտության ամբողջական արդույնքները ստանալուց հետո»,- նշել է Շարտավան:

Թողնել պատասխան