Խորհրդարանը նախագահից արտահերթ նիստ անցկացնելու թույլտվության է սպասում

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ խորհրդարանը դիմել է երկրի նախագահին՝ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով։

«Տեղեկացնեմ, որ դիմել ենք Վրաստանի նախագահին՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ և ցանկանում ենք, որ դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ից անցկացվի արտահերթ նիստ: Պատճառը՝ կառավարությունում իրականացվող վերակազմավորման օրինագծերի քննարկումն է և ընդունումը՝ 3 ընթերցմամբ: Փաթեթում ներկայացված է 99 ծրագիր»,- հայտարարել է Կոբախիձեն՝ հավելելով, որ հաշվի առնելով փաթեթի ծավալուն լինելը, հնարավոր է քննարկումների համար ևս 4 օր անհրաժեշտ լինի։

Թողնել պատասխան