Կեղծ թղթադրամների իրացման մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներ պահելու և վաճառելու մեղադրանքով  2 անձի են ձերբակալել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Իմերեթիի շրջանում իրացրել են 50 և 100 լարիանոց թղթադրամներ: Որպես փաստարկ ոստիկանության կողմից առգրավվել է նաև 15 միավոր 100 լարիանոց թղթադրամ:

Գործ է հարուցվել  քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է 7-10 տարվա ազատազրկում:

Այս փուլում հետաքննությունը շարունակվում է՝ հնարավոր այլ մարդկանց ներգրավվածությունը պարզելու նպատակով:

Տեղեկացնում է News.ge-ն:

Թողնել պատասխան