Հաջորդ 4 օրվա ընթացքում Թբիլիսին Բրյուսելի հետ կդառնա ՆԱՏՕ-ի քաղաքական կենտրոնը. Սեսիաշվիլի

Վաղը՝ մայիսի 26-ին, Թբիլիսիում կբացվի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Պատվիրակության անդամներն արդեն Թբիլիսիում են: Իսկ բազմակողմանի հանդիպումները կշարունակվեն 4 օրվա ընթացքում: Լիագումար նիստի ավարտին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները Վրաստանին աջակցելու մասին հայտարարություն կստորագրեն:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին խոսել է նստաշրջանի կարևորության մասին:

«Սա, իրականում, պատմական օր է մեր երկրի համար: ՆԱՏՕ-ի պատմության մեջ միայն 4 անգամ է ոչ անդամ երկրում անցկացվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով և 2002 թվականից հետո Վրաստանը կլինի առաջին ոչ անդամ երկիրը, որը կյուրընկալի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը: Հետագա 4 օրվա ընթացքում Թբիլիսին Բրյուսելի հետ կդառնա ՆԱՏՕ-ի քաղաքական կենտրոնը, ինչը մեր ժողովրդավարության, զարգացման և հաջողության ճանաչումն է»,- հայտարարել է Սեսիաշվիլին:

Վեհաժողովի շրջանակներում Թբիլիսի է այցելել 600 օտարերկրացի հյուր:

Թողնել պատասխան