Նախագահի մշակած փաստաթուղթը Սահմանադրության հետ առնչություն չունի. Մդինարաձե

Ըննդիմադիր ուժերի հետ Վրաստանի նախագահի մշակած փաստաթուղթը հակագովազդ է  Սահամանադրության այն նախագծի հանդեպ, որը կապահովի երկրի առաջընթացը: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Մամուկա Մդինարաձեն: Նրա խոսքով, Վրաստանի նոր Սահմանադրությունը կընդունվի խորհրդարանի երրորդ ընթերցմամբ, նրանում միայն խմբագրական փոփոխություններ են հնարավոր:

Մդինարաձեն նշել է նաև, որ նախագահի և  ընդդիմադիր կուսակցությունների կողմից մշակված փաստաթուղթը իրականում սահմանադրության հետ որևէ  առնչություն չունի:

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները իշխանություններին  առաջարկում են համաձայնության գալ 5 հարցի շուրջ՝ մասնավորապես  ընտրությունների անցողիկ շեմի իջեցում, համամասնական ընտրակարգի անցում, նախագահի ընտրության կարգի վերանայում և Խորհրդարանի իրավասությունների հզորացում:

Թողնել պատասխան