Թուշեթիի ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն

«Թուշեթիի ուղղությամբ շաբաթը մեկ անգամ իրականացվող թռիչքները տեղի բնակչության համար հսկայական օգնություն են»,-կառավարության մարտի 31-ի նիստում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ 

«Անցած շաբաթ համապատասխան գերատեսչություններին խնդրեցի, որ շաբաթը մեկ անգամ  թռիչքներ կազմակերպեն Թուշեթիի ուղղությամբ: Շրջանը տարվա վեց ամիսներին փաստացիորեն մեկուսացված է լինում: Ուղղաթիռները կծառայեն հիմնականում սահմանապահներին, սակայն դրանցից կարող են օգտվել նաև տեղի բնակիչները»:

Հիշեցնենք՝ մարտի 30-ին Թբիլիսիից մեկնարկել է Թուշեթիի Ախմետայի շրջանի Ալվանի գյուղ իրականացվող առաջին չվերթը: Կառավարությունը փորձում է մայրաքաղաքին մոտ պահել բարձր լեռնային այս գոտին, որը բնակլիմայական պայմանների պատճառով տարվա կեսը փակ է լինում: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան