Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը

Հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 05:30-ին սահմաններում Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուս Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է 27 ուղեւոր, որոնցից 5-ը մահացել են: Տուժածներից 22-ը, այդ թվում՝ 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ավտոբուսում եղել է 52 ուղեւոր:
Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, զոհված 5 անձինք ՀՀ քաղացիներ են։

Թողնել պատասխան