Վրաստանը Թուրքիային տարածքներ է զիջում

http://www.armweeklynews.am/  կայքը տեղեկություն է տարածել, որ մարտի 31-ին Սամցխե- Ջավախեթիի  շրջանի ղեկավարությունը գաղտնի բանակցություններ է վարել Ջավախքին սահմանակից  Արդահանի Պոսոֆի շրջանի ղեկավարության հետ` նշելով, որ տեղեկությունն իրենց հասել  է Թուրքիայից:  Մասնավորապես` Սամցխե- Ջավախեթիի վարչական շրջանի փոխոստիկանապետ , գնդապետ Խաչիկ Մոսոյանը բանակցում է Պոսոֆի շրջանի ղեկավար Ուֆուկ Յոզենի հետ:

Կայքի տեղեկություններով` բանակցություններին մասնակցել են նաև զինվորականներ և իրավապահներ երկու կողմերից:  Քննարկվել են Ջավախքի և Պոսոֆի թուրք-մեսխեթցիների միջև  զբոսաշրջության, գյուղատնտեսության, անասնապահության, ջրօգտագործման և այլ ոլորտներում համագործակցության սերտացման հարցեր:

Այսօր ` ապրիլի 27-ին նույն աղբյուրը կրկին անդրադարձել է այս թեմային` գրելով որ  Պոսոֆում (Արդահանի նահանգ) Վրաստանի արտգործնախարարության Եվրոպայի հետ հարաբերությունների վարչության սահմանների ճշտման և սահմաններին առնչվող հարցերով բաժնի վարիչ Իվերի Մելաշվիլին և Պոսոֆի կայմակամ Ուֆուկ Յոզեն Ալիբեյողլուն ստորագրել են համաձայնագիր` թուրքական Յուրթբեկլեր գյուղի մոտ Վրաստանի սահմանը Վալեի հարևանությամբ 90 մ  ետ տանելու վերաբերյալ:   Նվիրված տարածքը կազմում է շուրջ 15 հա: Պարբերականը համոզմունք է հայտնում, որ  մեջբերում ենք` այս գործարքի մասին տեղյակ չէ Վրաստանի հանրությունը:

Նույն թեմային անդրադարձել է նաև «Риа Новости»-ն:  «Վրաստանը Թուրքիային է հանձնում 6 հա վիճելի տարածքը»  վերտառությամբ հոդվածում, հղում անելով  «sabah»  թերթին` Ռիա նովոստին հայտնում է, թե Վրացական և թուրքական իշխանությունները համաձայնության են եկել:

Նշված տարածքը երկրի հյուսիս-արևելյան հատվածում է,  70-ականներին անցել է ԽՍՀՄ կազմում գտնվող  Վրաստանին, այն բանից հետո, երբ փոքր գետը, որի վրայով անցնում է սահմանը, փոխել էր հունը:

Տեղի բնակիչների խնդրանքով` 2013-ին թուրքական իշխանությունները Վրաստանից պաշտոնյաներ էին հրավիրել` վիճելի տարածքն ուսումնասիրելու նպատակով: Բանակցությունների արդյունքում`  կողմերը որոշել էին սահմանային գետը բերել նախկին հունին, այս կերպ Թուրքիային հանձնելով  ֆուտբոլային 15 դաշտի մեծությամբ  տարածք:

Տեղի բնակիչները պնդում են, որ նշված հողատարածքը շատ բարեբեր է, և նրանք  մտադիր են այն օգտագործել հողագործության նպատակով` այն բանից հետո, երբ ավարտվեն գետի հունի փոխման աշխատանքները:

Թողնել պատասխան