Վրաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 %

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,2 տոկոս:  

2017 թվականի հունվարին ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)  վճարող արտադրամասերի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20,7 տոկոսով:

«33%-ով աճել է նաև նոր գրանցված արտադրամասերի թիվը: 2017 թվականին պետական բյուջեի եկամուտը կազմել է 745 մլն. լարի, ինչը 165,5 մլն. լարիով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասված է Վրաստանի  ազգային վիճակագրական ծառայության հայտարարության մեջ:

Թողնել պատասխան