Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին

Վրաստանի Պաշտպանության նախարար Լեվան Իզորիան արձագանքել է  իր հասցեին ընդդիմախոսների հնչեցրած քննադատություններին:  Գոնիոյում, որտեղ  մասնակցում էր անհետ  կորած զինծառայողների հիշատակին նվիրված միջոցառմանը,  Իզորիան  ասել է` իր նպատակը զինվորի անվտանգության ապահովումն է:

«Իմ հայտարարությունները  սոսկ մի կարևոր նպատակ ունեն` պաշտպանել յուրաքանչյուր զինվորի անվտանգությունը` նրա գործունեության համար արժանի ու համապատասխան պայմաններ ստեղծելով:  Զինվորն իրեն անվտանգ  պետք է զգա»,-ասել է Իզորիան:

Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ  պետությունը խաղաղ պայմաններում  պետք է  զբաղված լինի զինվորի համար այդ բոլոր պայմաններն  ապահովելով:

Ես` որպես Պաշտպանության նախարար,  պարտավոր եմ առաջին հերթին հոգալ այդպիսի անվտանգության համար:  Հետևաբար, եթե գոյություն ունեն բացեր, պետք է  դրանց  մասին հրապարակայնորեն խոսել` ելնելով  զինվորի շահերից,  նրա անվտանգության ու  առողջության համար»- հայտարարել է Լեվան Իզորիան:

Լուսանկարը՝ on.ge

Թողնել պատասխան