Վրաստանի և Իտալիայի խորհրդարանականների ֆուտբոլային խաղը հետաձգվել է

Վրաստանի խորհրդարանականների ֆուտբոլային խաղն իտալացի գործընկերների հետ, որը պետք է տեղի ունենար այս շաբաթ, ընտրությունների պատճառով հետաձգվել է մինչև մյուս ամառ: Այս մասին Netgazeti-ին հայտնել է իշխող մեծամասնության անդամ, խորհրդարանի սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի ղեկավար Միխեիլ Կղավելաշվիլին:

Ըստ Կղավելաշվիլիի՝ պատգամավորները սեպտեմբերի սկզբին նամակ են ստացել, որի համաձայն՝ պատգամավորները տեղեկացնում են Իտալիայի առաջիկա ընտրությունների մասին և խաղի հետաձգման համար ներողություն են խնդրում:

«Նամակը ստացել ենք մոտավորապես տասը օր առաջ: Այնտեղ ասվում էր, որ իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում գալ: Հավանաբար մի թիմում են խաղում: Կարճ ասած՝ հնարավոր է նոր կազմի հետ խաղանք»,- հայտարարել է պատգամավորը:

Նշենք, որ Միխեիլ Կղավելաշվիլին 2017 թվականի հունիսին հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանի անդամներից կազմված ֆուտբոլային խումբը խաղալու է Իտալիայի խորհրդարանի հավաքականի հետ:

Թողնել պատասխան