Վրաստանում կեղծ դրամ իրացնելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության GeorgiaP66-50(Lari)-1999-donatedta_fհետախուզական գործակալությունը կեղծ դրամ տպելու և իրացնելու մեղադրանքով երկու քաղաքացու է ձերբակալել:

Գործի վերաբերյալ իրականացված հետախուզական աշխատանքները պարզել են, որ Քեթևան Տիղաշվիլին եւ Ուչա Գիորգոբիանին պարբերաբար տպել ու Թբիլիսիի տարբեր առեւտրային կետերում իրացրել են   50  լարի արժեքով թղթադրամներ:  Նրանց  տանը  հայտնաբերվել է համակարգչային տեխնիկա,  տարբեր այլ իրեր, որոնց միջոցով իրականացվել է  թղթադրամների կեղծումը:  Գործի քննությունը  շարունակվում է  Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի «գ» ենթակետով, որը նախատեսում է ազատազրկում`  7-10 տարի ժամկետով:

Թողնել պատասխան