Օզուրգեթիիում տեղի ունեցած վեճի արդյունքում 3 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Օզուրգեթի քաղաքի բիլիարդի խաղասրահում տեղի ունեցած վեճի արդյունքում երեք երիտասարդ է բերման ենթարկվել։ 

Ներքին գործերի նախարարությունից  «interpressnews»-ին հայտնել են, որ Օզուրգեթիիում տեղի ունեցածի առընչությամբ գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն ենթադրում է հասարակական  կարգի պահպանության պարտականություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելն ու դիմադրություն ցույց տալը:

Նախարարության տեղեկատվությամբ՝  դեպքի վայրում ստացած վնասվածքներով երկու ոստիկան հիվանդանոց են տեղափոխվել ։

Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու մի խումբ երիտասարդներ սկսել են վիճել բիլիարդի խաղի ընթացքում, սակայն,  ՆԳՆ-ը հերքում է այս տեղեկատվությունը:

Թողնել պատասխան