10-ը խաղալիքից 9-ը վնասակար նյութեր է պարունակում. Նանուաշվիլի

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին երեխաների պաշտպանության վերաբերյալ զեկույց է ներկայացրել և «Անվտանգ խաղալիք» խորագրով արշավ սկսել:

Զեկույցի համաձայն, Վրաստանում ձեռք բերված և փորձարկված 10-ը խաղալիքից 9-ը վնասակար նյութեր է պարունակում:
«Պետության կողմից շուկայի վերահսկողության մարմին չկա և խաղալիքների անվտանգության հարց գոյություն չունի: Սա այն դեպքում, երբ երեխայի խաղալիքը սպառնում է նրա կյանքին և առողջությանը»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի ծրագրերի ղեկավար Վախտանգ Կոբալաձեի հայտարարության համաձայն, փորձարկված խաղալիքներից շատերի վրա նշված է, թե խաղալիքները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Նա կարծում է, որ խաղալիքների կեղծարարություն է տեղի ունենում:

Թողնել պատասխան